ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Բողոքում են, երբ իրենց գրպանին են կպնում, կլռեն, երբ գրպանները դարձյալ լիքը լինեն

Բողոքում են, երբ իրենց գրպանին են կպնում, կլռեն, երբ  գրպանները դարձյալ լիքը լինեն
25.01.2025 | 09:01

Մի խումբ առևտրականներ հավաքվել կառավարության շենքի մոտ՝ բողոքում են հարկերի բարձրացումից։ Նրանք լռում էին, երբ հանձնվում էր Արցախը։

Մի խումբ դերասաններ բողոքում էին, երբ կառավարությունը փակում էր իրենց թատրոնը, բայց նրանք լռում էին, երբ հանձնվում էր Արցախը։

Մի խումբ ոսկերիչներ բողոքում էին, երբ կառավարությունը բարձրացնում էր նրանց ոսկի վաճառելու հարկը, բայց նրանք լռում էին, երբ հանձնվում էր Արցախը։

Այսպիսի խմբեր կարելի է անվերջ թվարկել, բայց ասելիքս լրագրողների մասին է։

Ինչո՞ւ եք լուսաբանում նրանց։ Նրանց խնդիրներին վերաբերվեք նույն լռությամբ, ինչպես նրանք լռությամբ վերաբերվում էին նույն կառավարության կողմից հայրենիքի վաճառքին։

Մտածում եք, թե կմիանան համընդհանուր պայքարին ու կօգնեն՝ ազատվելո՞ւ դավաճաններից։

Սխալվում եք։ Եթե նրանք բողոքում են, երբ իրենց գրպանին են կպնում, նույն կերպ կլռեն, երբ իրենց գրպանները դարձյալ լիքը լինեն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ